png

Նկարագրություն

"Alliance Plaza" համալիրը գտնվում է Աբելյան և Ֆուչիկ փողոցների խաչմերուկում` Ֆուչիկի 1/1 հասցեում, Թումոյի այգու, "IT Park"-ի հարևանությամբ:
Համալիրը բաղկացած է 16, 13 և 10 հարկանի 3 մասնաշենքերից` 55 ք.մ-ից մինչև 256 ք.մ. մակերեսով ընդհանուր 291 բնակարանով: Բնակարանների մեծամասնությունից հիանալի տեսարան է բացվում դեպի Արարատ լեռը, Թումոյի այգի, Կ.Դեմիրճյանի անվ. մարզահամերգային համալիր, Հրազդանի կիրճ:
Համալիրը բաղկացած է 4 շքամուտքերից` յուրաքանչյուրն 2 վերելակներով` բեռնատար և մարդատար:
Շենքի 1-ին և 2-րդ հարկերը հասարակական նշանակության են, որտեղ լինելու են բանկ, մանկապարտեզ և երեխաների զարգացման կենտրոն:
Հաշվի առնելով քաղաքամայր Երևանում առկա ավտոկայանատեղիների խնդիրը` համալիրն ունենալու է 2 հարկ, 250 մեքենայի համար նախատեսված, 24/7 պահպանվող ստորգետնյա ավտոկայանատեղի, որտեղից վերելակով անմիջապես կարող եք բարձրանալ Ձեր բնակարանի համապատասխան հարկը:
Համալիրն ունի 1-ին կարգի սեյսմակայունություն և համապատասխանում է սահմանված բոլոր չափանիշներին` անցել է կրկնակի համալիր փորձաքննություն և դասվում է որպես էներգախնայող, քանի որ բոլոր արտաքին պատերը ջերմամեկուսացվելու են հատուկ նյութով:
Համալիրից մոտավորապես 100 մետր հեռավորության վրա նախատեսվում է կառուցել մետրոյի նոր կայարան:
Հատկանշական է, որ մեր համալիրից փոքր կենտրոն ավտոմեքենայով կարելի է հասնել 5-7 րոպեում:
"Alliance Plaza" համալիրի սպասարկումը ներառում է`
1. Շուրջօրյա անվտանգության ծառայություն,
2. Ընդհանուր գոտիների մաքրություն և լուսավորություն,
3. Վերելակների շուրջօրյա սպասարկում,
4. Այգեպանի ծառայություն:
Ի դեպ` սպասարկման վարձը կազմում է ք.մ-ի համար ընդհամենը 150 ՀՀ դրամ:
Համալիրն ունի նաև 2862 ք.մ. մակերեսով կանաչ գոտի, որում առկա են լինելու` 1. Ֆուտբոլի և բասկետբոլի մինի դաշտ,
2. Սպորտային համալիր,
3. Հանգստի գոտի` տաղավարներ /զրուցարաններ/, սպորտային սարքերով հագեցած անկյուն,
4. Մանկական խաղահրապարակ,
Բացի այդ այգում տնկվելու են բազմաթիվ ծառեր և բույսեր /արծաթափայլ եղևնիներ, տույաներ, գիհիներ և այլն/:

Քարտեզ

Օգտատիրոջ տվյալներ

Ալիանս 64
Ֆուչիկի 1/1
+374(91) 416 677
alliance64@icloud.com

Պայմաններ

Գինը՝ պայմանագրային