png

Description

2017թ․սեպտեմբեր ամսից Ռենշին ընկերությունը Դավթաշենի կամրջի և Սրբոց Նահատակաց եկեղեցու հարևանությամբ սկսել է նոր «ԴԱՎԹԱՇԵՆ II» բնակելի համալիրի կառուցապատման աշխատանքները:
Համալիրն աչքի է ընկնում իր ճարտարապետական հիանալի լուծումներով և ինքնատիպությամբ: Ինչպես մեր կողմից կառուցված նախորդ համալիրներն այն նույնպես առանձնանում է իր հետաքրքիր դասական ճարտարապետությամբ, հարմարավետությամբ, լուսավոր ժամանակակից բնակարաններով, որոնց հատակից մինչև առաստաղ ձգվող պատուհաններից բացվում է հիասքանչ տեսարան դեպի Հրազդանի կիրճ և բիբլիական Արարատ:
Այս համալիրը նախագծելիս հաշվի է առնվել նոր ապրելակերպի և առավելագույն հարմարավետության Երևանին բնորոշ պահանջներն ու պայմանները:
Համալիրը բաղկացած է 3 մասնաշենքից, որոնք իրենց մեջ ներառում են հետևյալ տեսակի 170 բնակարաններ՝

2-սենյականոց բնակարան 45մ2, 65մ2,
3-սենյականոց բնակարան 89մ2, 93մ2,
4-սենյականոց բնակարան 121մ2,
5-սենյականոց բնակարան 175 մ2:

3-14 հարկերի հատակագծային լուծումները նույնատիպ են:
Համալիրում առկա են նաև հատուկ նախագծով բնակարաններ՝ 153-312մ2 մակերեսով և ընդարձակ շքապատշգամբներով: Բնակարանները, որոնց առաստաղի բարձրությունը կազմում է 3 մետր, կհանձնվեն պարագծային պատերով, գնորդի նախագծով շարված, գաջեպատ միջնապատերով, հարթեցված հատակներով և տեղադրված մուտքի դռնով: Տեղադրված բարձրորակ ձայնաջերմամեկուսիչ, երկշերտ ալյումինե պատուհանները Ձեզ զերծ կպահեն փողոցի աղմուկից ու փոշուց և թույլ կտան պահպանել Ձեր բնակարանի ջերմաստիճանը, որը ապահովելու է համալիրի կենտրոնացված ջեռուցման համակարգը: Առաջարկվող բնակարաններում, ընդհանուր կանգնակների տեսքով, իրականացված կլինեն սառը և տաք ջուրը, կոյուղին, ինչպես նաև մեկական մուտքային կետերով հեռախոսի, էլեկտրականության և ալեհավաքի գծերը:
Բնական լուսավորությամբ ապահովված, հարմարավետ պատշգամբներով բնակարանները կպարգևեն Ձեզ հոյաշուք և հիասքանչ շրջակա տեսարաններով հիանալու հաճույքը:
Համոզված ենք, որ այս ամենը կդառնա Ձեր հարմարավետության և հոգեկան ներդաշնակության գրավականը:

Map

User details:

Ռենշին ՍՊԸ
Դավթաշեն, Սասնա Ծռեր փող. 3
+374(11) 900 300, +374(11) -900 100
info@renshin.am

Conditions

Գինը՝ պայմանագրային