2020-ի գլխավոր թրենդները ինտերիեր դիզայնում

18 Mar 2020

Շեշտը դնել մեր բնավորության ու նախասիրությունների վրա․ ահա գալիք տարիների ամենաակտուալ տենդենցներից մեկը։ Որքան էլ զարմանալի թվա, բայց մարդիկ այժմ ցանկանում են ոչ թե կոնկրետ ոճի հետևել, այլ ստանալ այն, ինչը կարտահայտի իրենց ապրելակերպն ու առավելագույնս հարմարավետ կլինի։ Այս թրենդը տիրապետող կլինի գալիք մի քանի տարիների ընթացքում։ Այնպես որ, եղե՛ք համարձակ և փորձե՛ք ընդգծել Ձեր անհատականությունը նաև ինտերիեր դիզայնում։

 

Էկո-ինտերիեր

Բնությունից կտրված մարդաշատ քաղաքների բնակիչների համար հրաշալի ընտրություն կլինի էկո ոճի ինտերիերը։

Այս թրենդի բնույթը պարզ է․ առավել շատ բնական նյութեր ինտերիերում՝ փայտ, քար, բամբուկ, ինչպես նաև հնարավորինս շատ բնական լուսավորություն՝ մեծ պատուհաններ, հայելիներ և, իհարկե, տնային բույսեր։ Կավից սպասքը, քարից լուսանկարների հենակները, կտորից տարբեր աքսեսուարները ևս նախընտրելի են այս ոճում։

Բնական ծաղիկները ստեղծում են բնությանը մոտ լինելու զգացում, մաքրում են օդը և ստեղծում են առողջ միկրոմիջավայր։ Տանը կանաչ օազիս ստեղծելու համար օգտագործվում է մամուռ և մեծ տնային բույսեր։

Էկոդիզայնը ենթադրում է նաև ազատել տունը ավելորդ կահույքից, իսկ բնության հետ կապի վերականգնումը այս ուղղության հիմնական գաղափարն է։

 

Թռիչքի տպավորության ստեղծում

Ինտերիեր դիզայնի թերևս ամենահետաքրքիր թրենդներից է կահավորման մեջ ընդգրկել իրեր, որոնք թռիչքի կամ շարժման տպավարություն են ստեղծում։ Այդ տպավորությունը ստեղծվում է տարբեր միջոցներով, օրինակ՝ LED լամպերի, չերևացող հենակների, մագնիսների և տարբեր այլ իրերի կիրառմամբ։ Թրենդը ավելի մեծ տարածում կստանա 2020 թվականին։

 

Մինիմալիզմ

Եկող տարվա ընթացքում ակտուալ են լինելու տենդենցները, որոնք ենթադրում են հրաժարվել սպառողական վարքից։ Մինիմալիզմը սրա ամենավառ դրսևորումներից է։ Այս տեսակի ինտերիեր դիզայնում չի կիրառվում և ոչ մի ավելորդ դետալ, ամեն ինչ պետք է լինի հնարավորինս պարզ։

 

Դարչնագույնը որպես տարվա գույն

Spiced Honey կամ դարչնագույն․ ինտերիեր դիզայնում տիրապետող կլինի հենց այս գույնը։ Կախված նրանից, թե որ գույների հետ ենք համադրում, դարչնագույնը կարող է լինել կա՛մ առույգացնող, կա՛մ հանգստացնող։ Դասական ոճի սիրահարները համարձակորեն կարող են կիրառել այս գույնը տաք գույներով հագեցած ինտերիեր ստեղծելու համար։ Ժամանակակից ոճը նախընտրողները կարող են կիրառել տարվա գույնը սպիտակի համադրությամբ։

 

Աղբյուրը՝ redline.am

Other news

Աշխարհի 10 ամենագեղեցիկ լողավազանները

Ինդոնեզիայի արևադարձային անտառը, Սինգապուրյան երկնաքերի տանիքը, լողափ Չիլիում… Այստեղ հիմնական զբոսաշրջային տեսարժան վայրերից բացի՝ գտնվում են նաև աշխարհի ամնենագեղեցիկ լողավազանները:

Անշարժ գույքի հարկի հաշվիչ

Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային հարթակում արդեն գործում է անշարժ գույքի հարկի հաշվիչը

Մայիսին օտարվել է 3816 անշարժ գույք՝ ապրիլի համեմատ 3․3 անգամ ավելի․ ՀՀ անշարժ գույքի շուկան 2020 թ-ի մայիսին

2020 թ-ի մայիսին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 11 507 իրավունքի պետական գրանցման գործարք։

Խոհանոցի նախագծում. տեսակներ և առանձնահատկություններ

Խոհանոցը տան ամենակարևոր հատվածներից է: Դրա ճիշտ նախագծումը կնպաստի, որ այստեղ ժամանակն անցնի ամենահաճելի ձևով: Նախքան կորոշեք՝ ինչ գույնի և ձևի կահույք եք ընտրելու, եկեք պարզենք, թե որոնք են խոհանոցի նախագծման տարատեսակները: