Չինացիները սկսել են տարբեր երկրներում թանկ տներ գնել

25 May 2020

2020 թվականի առաջին եռամսյակում Հարավային Կորեայի անշարժ գույքի չինական պահանջարկը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 180 տոկոսով։
Հարուստ չինացիները կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի համեմատաբար կայունանալուց անմիջապես հետո սկսել են ամբողջ աշխարհում թանկարժեք անշարժ գույք գնել։ Տեղեկությունը հայտնում է Bloomberg պարբերականը։

Չինացիների հետաքրքրությունների աշխարհագրությունը բավականին լայն է՝ Սինգապուրից ու Հարավային Կորեայից մինչև Ավստրալիա, Նոր Զելանդիա ու բազում այլ երկրներ։ Նշվում է, որ Չինաստանի հարուստ քաղաքացիներն այդպիսով փորձում են ապահովել ֆինանսական կայունությունը, որին կարող է ուժեղ հարված հասցնել յուանի անկումը։ Ամենամեծ պահանջարկն ունեն Շանհայում, Սեուլում ու Սիդնեյում գտնվող օբյեկտները։ Հաճախ գործարքները հեռակա տարբերակով են կնքվում, գնորդները ընտրություն են կատարում լուսանկարների ու տան մեջ վիրտուալ տուրի հիման վրա։

Juwai Iqi ռիելթորական գործակալության տվյալներով՝ 2020 թվականի առաջին եռամսյակում Հարավային Կորեայի անշարժ գույքի չինական պահանջարկը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 180 տոկոսով։ Նոր Զելանդիայում 75 տոկոսանոց աճ է գրանցվել, Մեծ Բրիտանիայում ու ԱՄՆ-ում` հակառակը, չինացի հաճախորդների կողմից պահանջարկն ընկել է համապատասխանաբար 32 ու 18 տոկոսով։

Վերլուծաբանները նշում են, որ էլիտար անշարժ գույքի մեծ պահանջարկը տանում է դրա թանկացումը Չինաստանում ու զսպում է այլ երկրներում գների անկումը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2020 թվականի ապրիլին ՌԴ քաղաքացիները Թուրքիայում անշարժ գույք գնելու հարցում առաջ են անցել չինացիներից։ Թուրքական օբյեկտներ գնող արտասահմանցի հաճախորդներից առաջատար են Իրանի ու Իրաքի քաղաքացիները (միասին 260 օբյեկտ են գնել), երրորդ տեղում ռուսաստանցիներն են (61 օբյեկտ), Աֆղանստանի բնակիչները չորրորդ տեղում են (54 օբյեկտ), չինացիները՝ հինգերորդ՝ (40)։

 

Աղբյուրը՝ Sputnik Արմենիա
 




 

Other news

Աշխարհի 10 ամենագեղեցիկ լողավազանները

Ինդոնեզիայի արևադարձային անտառը, Սինգապուրյան երկնաքերի տանիքը, լողափ Չիլիում… Այստեղ հիմնական զբոսաշրջային տեսարժան վայրերից բացի՝ գտնվում են նաև աշխարհի ամնենագեղեցիկ լողավազանները:

Անշարժ գույքի հարկի հաշվիչ

Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային հարթակում արդեն գործում է անշարժ գույքի հարկի հաշվիչը

Մայիսին օտարվել է 3816 անշարժ գույք՝ ապրիլի համեմատ 3․3 անգամ ավելի․ ՀՀ անշարժ գույքի շուկան 2020 թ-ի մայիսին

2020 թ-ի մայիսին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 11 507 իրավունքի պետական գրանցման գործարք։

Խոհանոցի նախագծում. տեսակներ և առանձնահատկություններ

Խոհանոցը տան ամենակարևոր հատվածներից է: Դրա ճիշտ նախագծումը կնպաստի, որ այստեղ ժամանակն անցնի ամենահաճելի ձևով: Նախքան կորոշեք՝ ինչ գույնի և ձևի կահույք եք ընտրելու, եկեք պարզենք, թե որոնք են խոհանոցի նախագծման տարատեսակները: