18 Հունվար 2020
Այսօր տները կարող են ավելի թանկ արժենալ, քան խոշոր առևտրի կենտրոններ: Այստեղ սեփականատիրոջ ձեռքում են իր բոլոր ցանկությունները: Ճարտարապետության, շինարարության և դիզայնի հնարավորությունները անվերջ են:
Արժեքը՝ 1 մլրդ դոլար
Այսպիսով, աշխարհի ամենաթանկ տունը 1 մլրդ դոլար է: Ունի 27 հարկ, 6 հարկանի ավտոկանգառ, որոնք կարող են տեղավորել 168 ավտոմեքենա: Այս տան սեփականատերը մուլտիմիլիարդատեր Մուքեշ Ամբանին է:
4 հարկը զբաղեցնում են այգիները, 1 հարկը պարահրապարակ է, մեկը՝ մարզասրահ: Ջակուզիներ, սառեցվող սենյակներ, ննջասենյակներ և սանհանգույցներ:

2. Upper Phillimore Gardens. Լոնդոն
Արժեքը՝ 980 մլն դոլար
Քաղաքից դուրս տները չեն դադարում զարմացնել: Սեփականատերը Ելենա Փինչուկն է, Ուկրաինայի երկրորդ նախագահ Լեոնիդ Կուչմայի դուստրը: Առանձնատունը 5 հարկանի է, ունի 10 ննջարան, 2-րդ հարկը ներառում է ննջարան, զգեստապահարան և լոգասենյակ:
Առանձնատունն ունի նաև ստորգետնյա լողավազան, կինոթատրոն, մարզադահլիճ, սաունա և նույնիսկ գաղտնի կացարան:

Արժեքը՝ 944 մլն. դոլար
Սա Yellowstone ակումբի սեփականություններից մեկն է դահուկային խաղերի և գոլֆի համար: Սեփականատերերը Էդրա եւ Թիմ Բլիքեթերն են: Հրապարակը ներառում է ժամանակակից լողավազաններ, մասնավոր ճոպանուղի և գինու նկուղ: Տան հատակը ջեռուցվող է, և որպես հիմնական նյութ ընտրվել է փայտը:

Արժեքը՝ 950 մլն. դոլար
Առանձնատան սկզբնական տերը եղել է Դոնալդ Թրամփը, ով այդ ժամանակ հայտնի էր միայն որպես միլիարդատեր: 2008 թ. այն ձեռք է բերում ռուս բիզնեսմեն Դմիտրի Ռուբլյովը: Գործարքը արժենում է 913 մլն դոլար
Բնակարանը զբաղեցնում է ամբողջ տարածքի 5,5 հազար քառակուսի մետրը:Այն ներառում է 15 ննջասենյակ և նույն թվով լոգարան, 8 զուգարան: Առաստաղի բարձրությունը 6-12 մետր է:
Տան ներսում մարմարե սյուներ են, մեծ լոգասենյակներում սանտեխնիկան պատրաստված է 24 կարատ ոսկուց:

5. Hala Ranch. Կոլորադո, ԱՄՆ
Արժեքը՝ 821 մլն դոլար
Ամբողջ ցանկից սա ամենավաճառված տունն է: Ընդ որում, հաջող գործարքներով: Սկզբնական տերը եղել է Սաուդյան արքայազն Բանդեր բին Սուլթանը: 2006 թ. այն վաճառվել է 135 մլն դոլարով: Ինչպես տեսնում ենք, գինը զգալիորեն բարձրացել է:
Այս պահին սեփականատերը միլիարդատեր Ջոն Պոլսոնն է: Սա, կարելի է ասել, մի ամբողջ մինի-քաղաք է: Առանձնատունը ունի 15 ննջարան, 16 լոգասենյակ:

Աղբյուրը՝ www.vnews.am
Ինդոնեզիայի արևադարձային անտառը, Սինգապուրյան երկնաքերի տանիքը, լողափ Չիլիում… Այստեղ հիմնական զբոսաշրջային տեսարժան վայրերից բացի՝ գտնվում են նաև աշխարհի ամնենագեղեցիկ լողավազանները:
Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային հարթակում արդեն գործում է անշարժ գույքի հարկի հաշվիչը
2020 թ-ի մայիսին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 11 507 իրավունքի պետական գրանցման գործարք։
Խոհանոցը տան ամենակարևոր հատվածներից է: Դրա ճիշտ նախագծումը կնպաստի, որ այստեղ ժամանակն անցնի ամենահաճելի ձևով: