2021թ-ին Հայաստանում կավելանա գույքահարկը

01 Jul 2020

Նոր հարկերը ուժի մեջ կմտնեն 2021թ․-ի հունվարից, բայց ոչ միանգամից, այլ աստիճանաբար։ Դրանք լիովին ուժի մեջ կլինեն 2026թ-ին։
 

2021թ-ին Հայաստանում կավելանա գույքահարկի իրավահաջորդ անշարժ գույքի հարկը, որը երկար ժամանակ  շատ ցածր էր։ Մեր բնակարանների կադաստրային արժեքը, որից հաշվարկվելու է հարկը, շատ ավելի մոտ կլինի անշարժ գույքի շուկայական գներին։ Հարկային դրույքաչափերը կփոխվեն, սակայն ամենաշատը կփոխվի անշարժ գույքի գնահատման մեթոդաբանությունը։ Նախևառաջ կբարձրանա 1 քմ բնակտարածքի բազային գնահատումը։ Հիմա այն կազմում է 1 քմ-ի համար 230 հազար դրամ՝ պանելային և մոնոլիտ շենքերում, և 255 հազար դրամ՝ քարե շենքերում։ 2021 թ․-ից այն կավելանա մինչև 700 հազար դրամ։ Կբարձրանան նաև քաղաքի կենտրոնում և մոտակա թաղամասերում բնակարանների գոտիականության գործակիցները։

 

Աղբյուրը՝ Sputnik Արմենիա

 

Other news

Աշխարհի 10 ամենագեղեցիկ լողավազանները

Ինդոնեզիայի արևադարձային անտառը, Սինգապուրյան երկնաքերի տանիքը, լողափ Չիլիում… Այստեղ հիմնական զբոսաշրջային տեսարժան վայրերից բացի՝ գտնվում են նաև աշխարհի ամնենագեղեցիկ լողավազանները:

Անշարժ գույքի հարկի հաշվիչ

Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային հարթակում արդեն գործում է անշարժ գույքի հարկի հաշվիչը

Մայիսին օտարվել է 3816 անշարժ գույք՝ ապրիլի համեմատ 3․3 անգամ ավելի․ ՀՀ անշարժ գույքի շուկան 2020 թ-ի մայիսին

2020 թ-ի մայիսին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 11 507 իրավունքի պետական գրանցման գործարք։

Խոհանոցի նախագծում. տեսակներ և առանձնահատկություններ

Խոհանոցը տան ամենակարևոր հատվածներից է: Դրա ճիշտ նախագծումը կնպաստի, որ այստեղ ժամանակն անցնի ամենահաճելի ձևով: Նախքան կորոշեք՝ ինչ գույնի և ձևի կահույք եք ընտրելու, եկեք պարզենք, թե որոնք են խոհանոցի նախագծման տարատեսակները: