01 Июль 2020
Նոր հարկերը ուժի մեջ կմտնեն 2021թ․-ի հունվարից, բայց ոչ միանգամից, այլ աստիճանաբար։ Դրանք լիովին ուժի մեջ կլինեն 2026թ-ին։
2021թ-ին Հայաստանում կավելանա գույքահարկի իրավահաջորդ անշարժ գույքի հարկը, որը երկար ժամանակ շատ ցածր էր։ Մեր բնակարանների կադաստրային արժեքը, որից հաշվարկվելու է հարկը, շատ ավելի մոտ կլինի անշարժ գույքի շուկայական գներին։ Հարկային դրույքաչափերը կփոխվեն, սակայն ամենաշատը կփոխվի անշարժ գույքի գնահատման մեթոդաբանությունը։ Նախևառաջ կբարձրանա 1 քմ բնակտարածքի բազային գնահատումը։ Հիմա այն կազմում է 1 քմ-ի համար 230 հազար դրամ՝ պանելային և մոնոլիտ շենքերում, և 255 հազար դրամ՝ քարե շենքերում։ 2021 թ․-ից այն կավելանա մինչև 700 հազար դրամ։ Կբարձրանան նաև քաղաքի կենտրոնում և մոտակա թաղամասերում բնակարանների գոտիականության գործակիցները։
Աղբյուրը՝ Sputnik Արմենիա
Ինդոնեզիայի արևադարձային անտառը, Սինգապուրյան երկնաքերի տանիքը, լողափ Չիլիում… Այստեղ հիմնական զբոսաշրջային տեսարժան վայրերից բացի՝ գտնվում են նաև աշխարհի ամնենագեղեցիկ լողավազանները:
Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային հարթակում արդեն գործում է անշարժ գույքի հարկի հաշվիչը
2020 թ-ի մայիսին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 11 507 իրավունքի պետական գրանցման գործարք։
Խոհանոցը տան ամենակարևոր հատվածներից է: Դրա ճիշտ նախագծումը կնպաստի, որ այստեղ ժամանակն անցնի ամենահաճելի ձևով: