Խոհանոցի նախագծում. տեսակներ և առանձնահատկություններ

04 Июль 2020

Խոհանոցը տան ամենակարևոր հատվածներից է: Դրա ճիշտ նախագծումը կնպաստի, որ այստեղ ժամանակն անցնի ամենահաճելի ձևով: Նախքան կորոշեք՝ ինչ գույնի և ձևի կահույք եք ընտրելու, եկեք պարզենք, թե որոնք են խոհանոցի նախագծման տարատեսակները:

Խոհանոցի նախագծման հիմքում հետևյալ սկզբունքն է. պետք է ստանալ աշխատանքային եռանկյունի՝ կազմված սառնրանից, լվացարանից և գազօջախից: Նրանց միջև հեռավորությունը պետք է լինի 3-ից 6 մետր, ինչն օգնում է բավարար չափով ազատ տարածություն ունենալ աշխատելու համար:

Մենք առանձնացրել ենք Ձեզ համար նախագծման այն տարատեսակները, որ առավել հաճախ են հանդիպում և օգնում են տարածքն օգտագործել ֆունկցիոնալ ձևով:

 

Միաշարք խոհանոց

Սա ամենահարմար տարբերակներից է ինչպես փոքր, այնպես էլ հյուրասենյակների հետ համատեղված խոհանոցների համար:

Միաշարք խոհանոցի դեպքում կահույքի հիմնական մասերը տեղադրվում են պատերից մեկի կողմում: Աշխատանքային եռանկյունու կանոնը պահելու համար լվացարանը տեղադրվում է կենտրոնում,

իսկ գազօջախը և սառնարանը նրա շուրջ: Աշխատանքային սեղանը խորհուրդ է տրվում տեղադրել գազօջախի և լվացարանի միջև:

 

Երկշարք խոհանոց

Այս դեպքում արդեն մեր տրամադրության տակ են խոհանոցի երկու պատերը: Դրանցից մեկի կողմում տեղակայվում են լվացարանը և գազօջախը, իսկ մյուս պատն օգտագործվում է սառնարանի համար: Աշխատանքային մակերեսը խորհուդ է տրվում թողնել լվացարանի և գազօջախի միջև: Այսպես ստեղծվում է աշխատանքային եռանկյունին:

 

L-աձև խոհանոց

Ոչ այդքան մեծ քառակուսի տարածության համար հրաշալի է օգտագործել այս տարբերակը: Հարմարավետ աշխատանքային կենտրոն հնարավոր է ստանալ, եթե գազօջախը և լվացարանը տեղակայված լինեն հնարավորինս իրար մոտ:

 

U-աձև խոհանոց

Կահույքը տեղակայվում է երկու պատերի մեջտեղում, իսկ աշխատանքային եռանկյունին ստացվում է շատ հարմարավետ: Հաճախ մեջտեղի հատվածը լինում է պատուհանի մոտ և խոհանոցն ունենում է հաճելի լուսավորություն:

 

Խոհանոցային թերակղզի

Այս տարբերակը հարմար է ընտրել, եթե ուզում եք տարածքը վիզուալ առավել մեծ երևա: Խոհանոցի կահույքի մասերից մեկը պատի կողմում չէ: Սա կարող է լինել ինչպես աշխատանքային մակերեսը, այնպես էլ նախաճաշելու հատվածը: Խոհանոցային թերակղզի ստանալու տարբերակները շատ են, բայց թե որը ավելի հարմար կլինի հենց Ձեր բնակարանի համար, կօգնի ընտրել ինտերիեր դիզայները:

 

Խոհանոցային կղզի

Եթե ունեք մեծ տարածք, ապա խոհանոցային կղզու տարբերակը լավագույն ընտրություններից է: Խոհանոցային կզղին ստացվում է, երբ L-աձև և U-աձև խոհանոցի մեջտեղում տեղադրված է լինում կահույքի մասերից մեկը: Սովորաբար խոհանոցի կենտրոնում տեղադրվում է աշխատանքային սեղանը, որի հետ միասին կարող է լինել նաև լվացարան կամ գազօջախ: Երբեմն կենտրոնում տեղադրված է լինում նաև ճաշի սեղանը:

 

Աղբյուրը՝ redline.am

Другие новости

Աշխարհի 10 ամենագեղեցիկ լողավազանները

Ինդոնեզիայի արևադարձային անտառը, Սինգապուրյան երկնաքերի տանիքը, լողափ Չիլիում… Այստեղ հիմնական զբոսաշրջային տեսարժան վայրերից բացի՝ գտնվում են նաև աշխարհի ամնենագեղեցիկ լողավազանները:

Անշարժ գույքի հարկի հաշվիչ

Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային հարթակում արդեն գործում է անշարժ գույքի հարկի հաշվիչը

Մայիսին օտարվել է 3816 անշարժ գույք՝ ապրիլի համեմատ 3․3 անգամ ավելի․ ՀՀ անշարժ գույքի շուկան 2020 թ-ի մայիսին

2020 թ-ի մայիսին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 11 507 իրավունքի պետական գրանցման գործարք։

2021թ-ին Հայաստանում կավելանա գույքահարկը

Նոր հարկերը ուժի մեջ կմտնեն 2021թ․-ի հունվարից, բայց ոչ միանգամից, այլ աստիճանաբար։ Դրանք լիովին ուժի մեջ կլինեն 2026թ-ին։