Մայիսին օտարվել է 3816 անշարժ գույք՝ ապրիլի համեմատ 3․3 անգամ ավելի․ ՀՀ անշարժ գույքի շուկան 2020 թ-ի մայիսին

10 Июль 2020

2020 թ-ի մայիսին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 11 507 իրավունքի պետական գրանցման գործարք։ Ամենից շատ՝ 40․6 % գործարքները գրանցվել է բնակարանների, իսկ առավել ցածրը՝ 2․9 %` արտադրական նշանակության շինությունների նկատմամբ։ 

Անշարժ գույքի շուկայի վերլուծությունը կատարվել է՝ հիմք ընդունելով 2020 թ-ի մայիս ամսվա ընթացքում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումների վերաբերյալ տվյալները և անշարժ գույքի առաջարկի շուկայից հավաքագրված տեղեկությունները։

Գործարքների առավել բարձր տոկոսաչափը գրանցվել է Երևան քաղաքում՝ 32․4 %, իսկ առավել ցածրը՝ Վայոց Ձորի մարզում՝ 2․7 %:

2020 թ-ի մայիսին հանրապետությունում գրանցված գործարքների քանակը 2020 թ-ի ապրիլի համեմատ աճել է 4 անգամ։ Այսինքն, ապրիլին սահմանված խիստ սահմանափակումներից հետո մայիսին անշարժ գույքի շուկայում որոշակի աշխուժություն է նկատվել, սակայն եթե համեմատում ենք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, պատկերը հակառակն է․ 2019 թ-ի մայիսի համեմատ գործարքները նվազել են 27․9 %-ով։

Ապրիլի համամետ աճ, սակայն նախորդ տարվա մայիսի համեմատ նվազման ցուցանիշները արձանագրված են թե՛ վարձակալության, թե՛ օտարման գործարքներում։ Օրինակ, 2020 թ-ի մայիսին անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 809 վարձակալության գործարք, որն ապրիլի համեմատ ավելի է 3․1 անգամ, իսկ 2019 թ-ի մայիսի համեմատ՝ նվազել 26․1 %-ով։ Վարձակալության գործարքների առավել բարձր տոկոսաչափ՝ 42․4 %, գրանցվել է Երևան քաղաքում, իսկ առավել ցածր՝ 2․8 %` Արմավիրի մարզում։

Բայց 2020 թ-ի մայիսին ընդհանուր գործարքների առավել բարձր տոկոսաչափը՝ 33․2 %-ը, գրանցվել է օտարման, իսկ առավել ցածրը՝ 1․4 %-ը՝ օրինականացման գործարքների նկատմամբ։ Քանակական բաշխվածությամբ՝ անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 3816 օտարման գործարք․ օտարման գործարքների քանակը 2020 թ-ի ապրիլի համեմատ աճել է 3․3 անգամ, 2019 թ-ի մայիսի համեմատ՝ նվազել 33․1 %-ով։

Մայիսին անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքների տոկոսային և քանակական բաշխվածությունը ըստ տեսակների․

 

Աղբյուրը՝ tert.am 

Другие новости

Աշխարհի 10 ամենագեղեցիկ լողավազանները

Ինդոնեզիայի արևադարձային անտառը, Սինգապուրյան երկնաքերի տանիքը, լողափ Չիլիում… Այստեղ հիմնական զբոսաշրջային տեսարժան վայրերից բացի՝ գտնվում են նաև աշխարհի ամնենագեղեցիկ լողավազանները:

Անշարժ գույքի հարկի հաշվիչ

Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային հարթակում արդեն գործում է անշարժ գույքի հարկի հաշվիչը

Խոհանոցի նախագծում. տեսակներ և առանձնահատկություններ

Խոհանոցը տան ամենակարևոր հատվածներից է: Դրա ճիշտ նախագծումը կնպաստի, որ այստեղ ժամանակն անցնի ամենահաճելի ձևով:

2021թ-ին Հայաստանում կավելանա գույքահարկը

Նոր հարկերը ուժի մեջ կմտնեն 2021թ․-ի հունվարից, բայց ոչ միանգամից, այլ աստիճանաբար։ Դրանք լիովին ուժի մեջ կլինեն 2026թ-ին։