05 Март 2020
Աշխարհում հայտնի ճարտարապետական բարձրագույն՝ Պրիտցկերյան մրցանակակիր են դարձել իռլանդացի կին ճարտարապետներ Իվոն Ֆարելը և Շելլի Մաքնամարան: Մրցանակի 41-ամյա պատմության ընթացքում նրանք չորրորդ և հինգերորդ կանայք են, որ արժանանում են պարգևի: Այս մասին գրում է The Guardian-ը:
Ճարտարապետների հայտնի աշխատանքներից են Լոնդոնի Քինգսթոնի համալսարանի մասնաշենքերը, Լիմայի համալսարանական կամպուսը, Տուլուզի ֆրանսիական տնտեսական դպրոցը:

Գործընկերները խոստովանել են, որ գերադասում են օգտագործել ծանր շինանյութեր՝ քար ու բետոն:

1978 թվականին Ֆարելն ու Մաքնամարան հիմնել են Grafton Architects ստուդիան: Այժմ նրանք Շվեյցարիայի ճարտարապետների ակադեմիայի պրոֆեսոր են: 2018-ին ճարտարապետները եղել են Վենետիկի ճարտարապետական բիենալեի համադրողներ:

Պրիտցկերյան մրցանակը շնորհվում է ճարտարապետության բնագավառում նշանակալի ձեռքբերումների համար: Մրցանակը Նոբելյան մրցանակի նմանօրինակն է: Ճարտարապետության ոլորտում Նոբելյան մրցանակ չի շնորհվում, ինչն էլ ստիպել է Պրիտցկերների ընտանիքին 1979 թվականին մրցանակ սահմանել ճարտարապետության բնագավառում: Մրցանակային ֆոնդը 100.000 դոլար է: Մրցանակ ստանալու կարևոր նախապայման է ճարտարապետական նորարարական գաղափարների կիրառումը:
Աղբյուրը՝ 1lurer.am
Ինդոնեզիայի արևադարձային անտառը, Սինգապուրյան երկնաքերի տանիքը, լողափ Չիլիում… Այստեղ հիմնական զբոսաշրջային տեսարժան վայրերից բացի՝ գտնվում են նաև աշխարհի ամնենագեղեցիկ լողավազանները:
Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային հարթակում արդեն գործում է անշարժ գույքի հարկի հաշվիչը
2020 թ-ի մայիսին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 11 507 իրավունքի պետական գրանցման գործարք։
Խոհանոցը տան ամենակարևոր հատվածներից է: Դրա ճիշտ նախագծումը կնպաստի, որ այստեղ ժամանակն անցնի ամենահաճելի ձևով: